Իջևան քաղաքից Սևքար գյուղ տանող ավտոճանապարհին քաղաքացին ընկել է ծառից
Արտակարգ Պատահար
Հունիսի 11-ին, ժամը 12:26-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքից Սևքար գյուղ տանող ավտոճանապարհին` ջերմոցներին հարակից հատվածում, քաղաքացին ընկել է ծառից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները քաղաքացի Հ. Դ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն և պատգարակով մոտեցրել (մոտ 300 մ) շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է