Ղարիբաշվիլին խոստացել է բացահայտումներ անել, եթե ԵՄ-ն մերժի Վրաստանի անդամակցության հայտը
ԱշխարհՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը սպասում է «արդար որոշման»՝ ի պատասխան Վրաստանի՝ ԵՄ-ին ուղղված դիմումի, եւ հորդորել է սպասել Բրյուսելի վերջնական պատասխանին, գրում է «Նովոստի Գրուզիան»։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի եզրակացությունը սպասվում է հունիսի 17-ին, իսկ Եվրամիության վերջնական որոշումը՝ հունիսի 22-23-ին։
«Եթե որոշումն անարդարացի է, ես իրավունք եմ վերապահում բացահայտել եւ ասել ամեն ինչ»,- նշել է Ղարիբաշվիլին՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի։