Հայաստանում զորակոչը մեկնարկել է․ ամենաառաջին բանը, որ գալիս է մտքիդ՝ ոչ մեկ չպակասի
Բլոգոսֆերա
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան ոէջում գրել է․
«Հայաստանում զորակոչը մեկնարկել է։ Ամենաառաջին բանը, որ գալիս է մտքիդ՝ ոչ մեկ չպակասի, բարեհաջող ծառայի և տուն վերադառնա։
Այս ամենը զուտ ցանկություն կամ բարի խոսք չլինելու համար բանակում լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա, ինչի մասին ոլորտային փորձագետները վաղուց են խոսում։
Կա մի քանի գործոն, որը կապված չի փողի, ադրբեջանական սպառնալիքների և տեխնիկական խնդիրների հետ, բայց դրա ամրագրումը, վերականգնումը բանակում առանցքային նշանակություն ունի։
Դրանք են․
1. Ոգի,
2. Կամք,
3. Գաղափար,
4. Կարգապահություն։
Առանց այս 4 կարևոր գործոնների առկայության՝ ինչ սպառազինություն, տեխնիկա կամ միջոց էլ ձեռք բերես, բանակդ խնդիր չի լուծի»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ