Սևերոդոնեցկը հանձնվում է ՌԴ ուժերին
ԱշխարհԼուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերխի Գայդայը այսօր՝ հունիսի 24-ի առավոտյան գրել է, որ ուկրաինական բանակը ստիպված կլինի լքել Սևերոդոնեցկը։
«Ցավոք, մենք ստիպված կլինենք դուրս բերել մեր զինվորականներին Սևերոդոնեցկից, քանի որ անիմաստ է լինել կոտրված դիրքերում. զոհերի թիվն աճում է»,- գրել է Գայդայը։
Ըստ Գայդայի՝ Սևերոդոնեցկում, որը ռուսները ամեն օր ռմբակոծում են արդեն չորս ամիս, շենքերի 90%-ը ավերվել կամ վնասվել է։