Նորատուսի նախկին գյուղապետը Toyota Land Cruiser-ով վթարի է ենթարկվել
Արտակարգ Պատահար
Հունիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչը՝ 51-ամյա Մուրադ Հարությունյանը, իր վարած Toyota Land Cruiser 150 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել քարերի վրա, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Աղբյուրը նաև հայտնում է, որ վարորդ Մ. Հարությունյանը Նորատուսի նախկին գյուղապետն է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ