Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովը Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում Ամենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ին Իշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսել Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ Կոբախիձե Հայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. Ղազարյան Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ 

Անկանխիկ վճարումների գործընթացի մեկնարկը՝ չհաշվարկված և անպատրաստ․ Հռիփսիմե Ստամբուլյան

Բլոգոսֆերա

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը գրում է․

«Կանխիկի շրջանառության կրճատումը դրական է և անհրաժեշտ՝ ստվերի դեմ պայքարի, տնտեսական, ֆինանսական անվտանգության բարձրացման հնարավորություններով պայմանավորված: Ինքս էլ շատ եմ կարեւորում անկանխիկի անցումը , մինչդեռ բարեփոխումը պետք է իրականացվի այնպես, որ հերթական անգամ չստեղծվի տնտեսվարողների և քաղաքացիների գլխին կախված նոր մահակի տպավորություն:

Տեխնիկական ապահովության խնդիրներ

Տնտեսվարողը ոչ վաղ անցյալում նոր սերնդի ՀԴՄ սարքավորումների գնման պարտադրանքից հետո կանգնել է անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի լրացուցիչ ակտիվացման հարցի առաջ: Չնայած ԿԲ հայտնել է (օրենքի ուժի մեջ մտնելուց օրեր առաջ) հայաստանյան երկու բանկի կողմից այդ գործընթացն ապահովելու պատրաստակամության մասին, բայց, ըստ երևույթին, այս գործընթացը պատշաճ վերահսկողություն չունի, քանի որ կան դժգոհություններ, որ բանկերն այդ գործընթացի դիմաց դնում են նախապայմաններ. օրինակ՝ ինչ-որ շրջանառությունից պակաս լինելու դեպքում ֆիքսված միջնորդավճարի պայման են ներկայացնում:

Բանկային միջնորդավճարները՝ հարված փոքր և միջին բիզնեսին ու քաղաքացուն

Անկանխիկ միջոցներով գործարքների իրականացումը ենթադրում է յուրաքանչյուր գործարքից միջնորդավճար բանկերին՝ սկսած 1,5%-ից ընդհուպ մինչև 4,5 – 5%:
Շղթայաբար բարձրանալու են ապրանք-ծառայությունների գները: Բայց սա միայն երևացող հատվածն է: Իրականում այս ողջ գործընթացից մեծ շրջանառություն ունեցողների կողքին փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են պարզապես դուրս մղվել շուկայից: Սխեման պարզ է՝ տնտեսվարողի շահույթը նվազելու է, քանի որ եկամուտների ավելացման համար տնտեսական ներկայիս իրավիճակն այնքան էլ հուսադրող չէ, մինչդեռ ծախսն այսպիսով ավելանում է:

Հարկային եկամուտների աճի հնարավորություն

Օբյեկտիվորեն կա հարկային եկամուտների աճի ակնկալիք, ինչն անշուշտ դրական է: Բայց դրա դրական արդյունքը միջին վիճակագրական քաղաքացին պետք է զգա հետադարձ ազդեցությամբ: Երբ այս ամենի ներքո թոշակների, նպաստների կամ նվազագույն աշխատավարձի բարձրացումը նախատեսվում է ընդամենը մի քանի հազար դրամով, այնինչ պետական պարգևավճարների, անհարկի ծախսերի, ըստ այդ պահին քաղաքական պատեհության այս կամ այն ոլորտի պետական պաշտոնյաների աշխատավարձերի աճը անգամներով է ավել, ստացվում է, որ քաղաքացին կարող է տուժել՝ վճարելով ավելի շատ, իշխանության նեղ անձնական և քաղաքական ամբիցիաների բավարարման համար: Մյուս հետադարձ խողովակը՝ տնտեսությունում արդյունավետ կապիտալ ծախսերի կատարումն է: Այստեղ մենք ունենք վստահության սուր ճգնաժամ, որի պատճառն ու մեղավորն այս իշխանությունն է:

Բանկերի շրջանառու միջոցների ավելացման հնարավորություն
Բանկերն այսպիսով ունենում են շրջանառու կուտակված միջոցներ, ինչն օրինակելի պարագայում, կրկին հետադարձ խողովակներով դեպի տնտեսություն և անհատներ ֆինանսավորման հասանելիության մեծացում է ենթադրում: Ակնկալե՞լ այս իրականությունում նման զարգացումներ, թե՞ սա կլինի պարզապես բանկային համակարգից տնտեսության կախվածության էլ ավելի մեծացում. թողնում եմ յուրաքանչյուրիդ գնահատմանը:

Ամփոփելով` օրենքի դրական ու բացասական կողմերը.

1. Ստվերի կրճատման, լրացուցիչ հարկահավաքման հնարավորություն,
2. Նպաստ բանկային շրջանառու միջոցների ավելացմանը,
3. Ֆինանսական, տեխնիկական խնդիրներ տնտեսվարողների համար,
4. Մրցակցային խնդիրներ փոքր և միջին բիզնեսի համար,
5. Ապրանք-ծառայությունների շղթայական թանկացում,
6. Բանկերից ու բանկային միջնորդավճարներից տնտեսության կախվածության մեծացում:

Բարեփոխումը, հատկապես սոցիալ-տնտեսական խիստ խոցելի իրավիճակում, գոնե սկզբնական փուլում պետք է կրի խրախուսող, ոչ թե պատժիչ բնույթ: Հակառակ դեպքում և՛ տնտեսվարողի, և՛ քաղաքացու համար պարզապես ավելանում են դժվարություններն՝ իրենց ավելի խորքային հետևանքներով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNNPolitico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համարԹեհրանը Հորմուզի նեղուցով անցնելու արտոնություններ է տվել 4 երկրիՇատ կուզեի ոսկե մեդալ նվաճել, բայց այս պահին ունենք այս արդյունքը. Վազգեն Թևանյան Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի երկու ենթակայանի և Սև ծովում նավի խոցման մասինՍտամբուլում Հեյդար Ալիևի կիսանդրին չի հեռացվի․ Անկարան հերքել է տեղեկություններըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու կարիք չունիԶելենսկին պետական պարգև է շնորհել Մելանյա ԹրամփինՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ը, «Mercedes G 500»-ը, «Tesla»-ն ու «Nissan»-ըՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Խամենեին զգուշացրել է ԱՄՆ ագրեսիային ավելի լայն արձագանքի մասինՄբապեն ու Hello Kitty-ն զայրացրել են Չինաստանին․ սկանդալները սպառնում են միլիոնավոր եկամուտներինՈւշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ. ՔԿՀեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը (տեսանյութ) Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացիները քվեարկել են իրենց աղքատացնող քաղաքականության դեմRTL. Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերին կարող է մասնակցել մինչև 780,000 մարդԳանձակի ձկնաբուծարանում արձանագրվել են խախտումներ. պատճառված վնասի չափը կազմել է 12 միլիոն դրամԻրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր պատերազմի դեպքում խոստանալով ավելի կոշտ պատասխանՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել են Սամվել Կարապետյանն ու մի շարք անձինք ձերբակալվել են ՀԷՑ-ի գործով. ՔԿՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը
Ամենադիտված