Բանակում սեպտեմբերից տղամարդկանց կթույլատրվի քայլել մատնահարդարմամբ և կիսաշրջազգեստով
ԱշխարհԿանադայի իշխանությունները օրենք են ընդունել, ըստ որի բանակում սեպտեմբերից տղամարդկանց կթույլատրվի քայլել մատնահարդարմամբ, թունելային ականջօղերով և կիսաշրջազգեստով։
Երկրի իշխանությունները փոփոխություններ են կատարել երկրի զինված ուժերի կանոնադրության մեջ՝ կապված զինվորների ու սպաների արտաքին տեսքի հետ։
Այսպիսով, զինվորականներն այժմ կկարողանան ցանկացած երկարության և գույնի մազեր ունենալ, ինչպես նաև չսափրվել։ Գլխավորն այն է, որ բեղերն ու մորուքը կոկիկ տեսք ունենան, ասվում է Գերագույն դատարանի հայտարարության մեջ։
Դեմքի դաջվածքները (դրանք չպետք է խթանեն հոմոֆոբիան, ռասիզմը և սեքսիզմը) և պիրսինգները թույլատրվում են։ Բացի այդ, կանոններից հանվել է մի կետ, որն արգելում է զինվորականներին մաստակ ծամել, ծռվել, ուտել փողոցում, ծխել և քայլել ձեռք ձեռքի բռնած։