Լաս Վեգասում երկու ինքնաթիռ է բախվել․ կան զոհեր (լուսանկար, տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ-ում առնվազն չորս մարդ է զոհվել Հյուսիսային Լաս Վեգասի (Նևադա) օդանավակայանում երկու ինքնաթիռների բախման հետևանքով։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ քաղաքի հրշեջ ծառայությանը հղումով։
«Այս պահին հաղորդվում է չորս զոհի մասին»,- Twitter-ում հայտնել է հրշեջ ծառայության մամուլի ծառայությունը։
Արտակարգ իրավիճակի մասին ավելի վաղ հայտնել էր Fox3 Now-ն: Միջադեպը հետաքննվել է Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի և ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության կողմից:
Նախնական տվյալներով՝ միաշարժիչ Piper PA-46 ինքնաթիռը վայրէջք էր կատարում, երբ բախվել է Cessna 172 ինքնաթիռին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ