ԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. Թրամփ Հուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար Ղազարյան Մ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱ ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան Մոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ Զելենսկի Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցեր Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. Փաշինյան Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը 

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հրդեհների դեպքերը 34 տոկոսով աճել են

Արտակարգ Պատահար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունում ստացված տվյալների համաձայն՝ Հանրապետությունում վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է հրդեհների դեպքերի աննախադեպ աճ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների դեպքերը 34 տոկոսով աճել են: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 277 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում ՝ 169 դեպք:

«Ասեմ, որ այս աճը նկատվել է միայն վերջին շաբաթվա ընթացքում՝ շոգ եղանակով, բարձր ջերմային ֆոնով պայմանավորված: Եթե դիտարկում ենք հուլիսի ցուցանիշն ընթացիկ տարվա հունիսի ու նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ապա կտեսնենք, որ հրդեհների թվի նվազում է նկատվում»,-ասաց Արսեն Մկրտչյանը:

Վերջին մեկ շաբաթում գրանցված հրդեհների դեպքերի մեծ մասն արձանագրվել է Երևանում, Կոտայքում, Լոռիում, Տավուշում: Նշած ժամանակահատվածում տուժածներ, զոհեր չկան: Հրդեհների մեծ մասը գրանցվել է խոտածածկ, բուսածածկ տարածքներում: Այս տարի անտառային հրդեհի մեկ դեպք է գրանցվել Վայքում, այրվել է 2,5 հա անտառածածկ տարածք: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հրդեհների 90 և ավելի տոկոսը կապված է մարդկային գործոնի հետ:

«Մեր հորդորն է քաղաքացիներին՝ եղեք ուշադիր, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները: Մի նետեք չհանգցրած ծխախոտի մնացորդը չորացած խոտածածկ տարածքում: Բնության գրկում քեֆ-ուրախությունից հետո համոզվեք, որ խարույկները մարված են, նոր լքեք տարածքը: Բնության գրկում մի թողեք ապակե տարաներ: Խնդիրն այն է, որ մեր քաղաքացիները հիմնականում թողնում են ապակե տարաներ, իսկ դրանք բարձր ջերմային ֆոնի պայմաններում հրդեհի առաջացման մեծ ռիսկ են պարունակում»,-ասաց Արսեն Մկրտչյանը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը տեղեկացրեց, որ մարզային կառույցների ստորաբաժանումներին իջեցվել է հանձնարական տեղերում ուժեղացված ծառայություն կազմակերպելու համար՝ հատկապես անտառամերձ բնակավայրերում:

«Հրշեջ փրկարարական ջոկատները հիմնական տեղակայման վայրից մեկ մարտական հաշվարկով դեպի անտառամերձ բնակավայրեր արդեն իրականացնում են հերթապահություն, մասնավորապես, Սյունիքում, Վայոց ձորում, Կոտայքում, Արարատում: Ուժերը կենտրոնացված են և պատրաստ՝ առաջին իսկ  հրդեհի դեպքում արագ կազմակերպել աշխատանքները»,-ասաց Բագրատ Վարդազարյանը:

ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալը հիշեցրեց, որ դեռ ընթացիկ տարվա ապրիլին պաշտպանության նախարարության հետ իրականացրել են ուսումնավարժություն՝ ներգրավելով ՊՆ ուղղաթիռները, փորձարկելով դրանց հնարավորությունները: Նա վստահություն հայտնեց, որ ՊՆ-ի հետ համատեղ կարող են արագ արձագանքել անտառային հրդեհներին: Փրկարար ծառայությունը գրանցել է այն ջրամբարները, որտեղից ուղղաթիռները կարող են ջուր վերցնել:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններին
Ամենադիտված