«Բնությունն ավելի խելացի է, քան մարդկային բանականությունը»․ Արաքսյա Մելիքյան
Ժամանց
Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցից մի քանիսում պատկերված է ամուսնու եւ դստեր հետ։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրում դերաանուհին սպորտային կերպարում է։ Նա կրում է սպիտակ հանդերձանք․ շորտեր, վերնաշապիկ, մարզակոշիկներ։ Դերասանուհու մազերն արձակված են, առանց շպարի է։ «...Մարդն առանց բնության ոչինչ է։
Արեւը կերտեց հարմոնիա մեր եւ բնության միջեւ, ձուլեց, նույնացրեց, գուցե պաշտպանեց «ուրիշը» լինելու վտանգից!!!
Բնությունն ավելի խելացի է, քան մարդկային բանականությունը։
Դու այդ պահին պարզապես լուսանկարվում ես, իսկ բնությունը ինքն է քեզ դասավորում, հարմարեցնում իր կադրին, իր տեսլականին, իր ամենատես աչքին։ Իսկ երբ խաղաղ մտոք ուսումնասիրում ես սիրտդ լցվում է խոնարհումով - շնորհակալությունով առ տիեզերք, որ առիթ ունեցար զգալու - ապրելու իր վեհակոթող հրաշքները», - գրել է դերասանուհին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ