Ի՞նչ է անում պաշտոնը մարդու հետ. «Փաստ»
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատասխանելով լրատվամիջոցներից մեկի լրագրողի հարցին՝ Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանն ասել է, թե չի կարող գնահատական տալ, թե պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ում մեղավորությամբ մահացավ դատարանի դահլիճում: Ինչ վերաբերում է քրեական գործին ու կալանավորմանը, Ղազարյանը նորից ասել է. «Ես չեմ կարող իրավական գնահատականներ տալ»:
Կարեն Ղազարյանը Արմեն Գրիգորյանի ընկերն է, ինչպես ինքն է ասում, «շատ երկար տարիների մտերիմ ընկերը»: Սակայն, ինչպես երևում է, պաշտոնն ու իշխանությունների հետ մտերմությունն ավելի թանկ է, քան ընկերությունը, քան մարդկայինը: Ղազարյանն ասում է, թե չի ցանկանում քաղաքականացնել, սակայն ուզի, թե ոչ, Գրիգորյանի մահն ինքնին քաղաքական պատճառներ ունի, քաղաքական պատճառներ ունեն նաև իր «ցրողական» պատասխանները, քանի որ ակտիվորեն համագործակցում է ՔՊ-ի հետ, ավելին՝ ընկերոջ մահվանը հաջորդող րոպեներին իր էջում իշխանահաճո «պոստ» է անում:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում