Շվեդիայում արձանագրել են ռեկորդային տապ 30 տարվա ընթացքում
ԱշխարհՀուլիսի 20-ին 30 տարվա ընթացքում ռեկորդային տապ Է արձանագրվել Շվեդիայի հարավում, ջերմաչափն այնտեղ ցույց Է տվել Ցելսիուսի 35,3 աստիճան: Հուլիսի 21-ին այդ մասին հայտնել Է Շվեդիայի հեռուստատեսությունը:
«Դա ամենաբարձր ջերմաստիճանն Է վերջին 30 տարվա ընթացքում, նման ցուցանիշներ հնարավոր Է եղել տեսնել սոսկ 1992 թվականին»,- պարզաբանել Է օդերեւութաբան Տուրա Թոմասդոտիրը: Այն ժամանակ ջերմաչափը կանգ Է առել 35,2 աստիճան նշագծի վրա: Օդերեւութաբանների նախնական գնահատմամբ՝ հուլիսի 21-ին ջերմաստիճանի ռեկորդը կրին կգերազանցվի: Սպասվում Է, որ շոգը կմեղմանա սոսկ հուլիսի 22-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: