Ծառուկյանը չլինի էս ժողովուրդը կկոտորվի. Կապուտանի և Ակունքի բնակիչները համոզված են` նախագծի իրականացումից հետո իրենց կյանքի որակը փոխվելու է (տեսանյութ)
ՏեսանյութերԿոտայքի մարզի Կապուտան և Ակունք գյուղերում Քրիստոսի մոնումենտալ արձանի կառուցումը համարում են աննախադեպ կարևոր նախաձեռնություն։ Գյուղացիների համոզմամբ՝ իրենց կյանքը բարելավվելու է առաջին հերթին։ Կբացվեն նոր աշխատատեղեր, գյուղացիներն էլ անասնապահությունից բացի, սպասարկման ոլորտում աշխատելու հնարավորություն կունենան։
«Քյասիբ գյուղ է։ Ուրիշ զբաղվելու բան չկա, բացի անասնապահությունից։ Գյուղացիներին շատ կօգնի էդ գործը։ Կաշխուժանա գյուղը։ Չենք արտագաղթի»,-նշում են Հատիսի մերձակա գյուղերի բնակիչները։
Նրանք նույնիսկ կարծում են, որ այս ծրագրի շնորհիվ գյուղացիներն իրենց խնդիրների հետ միայնակ չեն մնա՝ և տարածքը կհայտնվի բոլորի ուշադրության կենտրոնում, և գյուղացին՝ իր խնդիրներով։
«Ծառուկյանը չլինի, էս ժողովուրդը կկոտորվի։ Սաղին օգնում է, սաղին հասնում։ Նեղերին հասնում է։ Տուրիստական ահագին շարժ է լինելու։ Հիանալի գաղափար է»,-լրագրողի հետ զրույցում ասում էին գյուղացիները։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը