Վարորդը կամրջից ընկնող վերամբարձ կռունկից դուրս է ցատկել (տեսանյութ)
ՏեսանյութերՏոմսկում բեռնատար ամբարձիչի վարորդին հաջողվել է դուրս ցատկել խցիկից՝ գետն ընկնելուց վայրկյաններ առաջ։ Կադրերը հրապարակել է Mash Telegram ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել կամրջի վրա, որը վերանորոգման ընթացքի մեջ է։ Դատելով տեսանյութից՝ բեռնատար կռունկը բարձրացրել է ծանր թիթեղները, սակայն բեռը գերազանցել է մեքենային, և այն կամրջից ցած է ընկել։ Ընկնելուց մեկ վայրկյան առաջ կռունկավարը դուրս է ցատկել խցիկից։ Նա ողջ է մնացել։
Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել վարորդի կողմից անվտանգության կանոնները չկատարելու պատճառով։ Հետաքննություն է ընթանում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)