Մեղրիում օտարերկրյա քաղաքացու մոտ թմրանյութ է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է (տեսանյութ)
ՏեսանյութերՀուլիսի 22-ին քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում Մեղրիում հայտնաբերվել ու, թմրամիջոց օգտագործելու և պահելու կասկածանքով, ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի, 33-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական զննությամբ հայտնաբերվել է ընդհանուր 6 գրամից ավելի քաշով ծխախոտի 8 գլանակ՝ մարիխուանայի նմանվող չորացված, մանրացված զանգվածով։
Դեպքի առթիվ Սյունիքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)