Նիդեռլանդներում թռչնագրիպի պատճառով 105 000 հավ է սպանվել
ԱշխարհԹռչնագրիպ է հայտնաբերվել Նիդեռլանդների հյուսիսում գտնվող Միններցգա գյուղի բրոյլերների ֆերմայում։ Բոլոր 105 000 հավերը մորթվել են վիրուսի տարածումը կանխելու համար։ Այս մասին ասել է Նիդեռլանդների գյուղատնտեսության, բնության և պարենի նախարարությունը։
«Սա, ամենայն հավանականությամբ, խիստ ախտածին տարբերակ է», - ասել են նախարարությունից։
10 կմ շառավղով կան 10 այլ թռչնաբուծական ֆերմաներ։ Նրանց արգելվում է թռչնի, ձու և թռչունների թափոններ տեղափոխել՝ վիրուսի տարածումը կանխելու համար։
Թռչնագրիպի այս բռնկումը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին և ամենածանրն է վերջին 20 տարվա ընթացքում։ Այս ընթացքում վիրուսը հայտնաբերվել է առնվազն 50 թռչնաֆաբրիկաներում, ոչնչացվել են միլիոնավոր թռչուններ։