Բժիշկը նշել է, թե ով չպետք է խնձոր ուտի
ԱյլԳաստրիտով հիվանդները չպետք է չարաշահեն խնձորը՝ առողջական խնդիրներից խուսափելու համար։ Այս մասին «Մոսկվա 24»-ին հայտնել է սննդաբան Նատալյա Լազուրենկոն։
Մասնագետի խոսքով՝ խնձորը կարող է առաջացնել այրոց, թուլացած կղանք և գազեր։ Ինչպես հավելել է դիետոլոգը, այս միրգը թթուներ է պարունակում, ուստի այն հակացուցված է գաստրիտի դեպքում։
«Հիպոթթվային գաստրիտ ունեցող մարդիկ հատկապես զգայուն կլինեն այս թթուների նկատմամբ: Կարող են լինել տհաճ այրման զգացողություններ, կարող է այրոց առաջանալ խնձոր ուտելու ֆոնին, երբ ստամոքսի պարունակությունը նետվում է կերակրափող, չեզոք միջավայրն ու պատերը գրգռվում են»,- բացատրել է բժիշկը։
Եթե մարդիկ գաստրիտ չունեն, ապա խնձորը, ընդհակառակը, օգտակար հավելում կլինի սննդակարգում։