Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Mercedes-ը Հյուսիս-Հարավ ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր` հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 10։00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Գյումրու ԲԿ։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)