ՔԿ նախկին քննիչը մեղադրվում է խուզարկությամբ առգրավված գումարը հափշտակելու մեջ. Հրապարակ
Իրավունք
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի նախկին քննիչ Վազգեն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական վարույթի շրջանակում առգրավված գումարը հափշտակելու գործով։
Ըստ հրապարակման՝ քննիչը խուզարկության ընթացքում որպես ապացույց առգրավել և կնքել է 500 ԱՄՆ դոլար և 40 եվրո, սակայն հետագայում, ըստ մեղադրանքի, հափշտակել է գումարը՝ դրա անհետացումը քողարկելու նպատակով ծրարի մեջ տեղադրելով երկրորդ՝ նույնաբովանդակ ծրար։ Դեպքը բացահայտվել է դատարանում ապացույցների հետազոտության ժամանակ, երբ պարզվել է, որ գումարը բացակայում է։
Հրապարակման համաձայն՝ գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ նախկին քննիչի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Հակակոռուպցիոն մարմիններն այս տեղեկության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն դեռ չեն ներկայացրել։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա