ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Քաղաքական
Հուլիսի 22-ին Կանադա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ԱԳ նախարարությունը:
Հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, միջազգային զարգացումներին և Հայաստան-Կանադա երկկողմ օրակարգին:
Ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունների առկա դինամիկան առևտրատնտեսական հստակ արդյունքներով ամրագրելու անհրաժեշտությունը:


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը