Եղցահողում բնակչությունը չի տարհանվել․ համայնքապետ
Բլոգոսֆերա
Եղցահող գյուղի տարածքում կրակոցներ չեն եղել, այս պահի դրությամբ ևս չկան։ Բնակչությունը տեղում է, որևէ տարհանում չի իրականացվել։ Այդ մասին րոպեներ առաջ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը քիչ առաջ տելեգրամյան գրառմամբ հայտնել էր, որ մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում․ թշնամին մոտեցել է Եղցահող գյուղին, փորձում է դիրքավորվել նաև ճանապարհին հարակից բարձունքում։
Ավելի ուշ Արցախի պաշտպանության բանակը հաստատեց, որ այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով ունենք մեկ զոհ, 8 վիրավոր։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)