Չկպչող թավաները լյարդի քաղցկեղի բարձր ռիսկ են պարունակում. JHEP Reports
Ժամանց
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ չկպչող թավայի ծածկույթում հայտնաբերված ֆտորիդային մակերեսային ակտիվ նյութերը ավելի քան 4 անգամ ավելացնում են լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը։ Գիտնականների աշխատանքը հրապարակվել է JHEP Reports ամսագրում։
PFAS-ը սինթետիկ քիմիական նյութ է, որը շատ դիմացկուն է ճարպի, կեղտի և ջրի նկատմամբ: Սա անփոխարինելի է թավաների, կոսմետիկայի, գելերի, լոսյոնների, ատամի խոզանակների, պաստառագործության և այլնի չկպչուն ծածկույթի համար: Ընդ որում, նման նյութերը շատ դանդաղ են քայքայվում ու կուտակվում շրջակա միջավայրում ու մարդու հյուսվածքներում, այդ թվում՝ լյարդում։
Կենդանիների վրա նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ PFAS-ի ազդեցությունը մեծացնում է լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը: Նոր աշխատանքը հաստատել է կապը մարդկանց մոտ լյարդի քաղցկեղի և PFAS-ի միջև:
PFAS-ը փոխում է լյարդում գլյուկոզայի, լեղաթթուների և ամինաթթուների նորմալ նյութափոխանակությունը, բացատրել են հետազոտողները: Սա հանգեցնում է լյարդում ավելի շատ ճարպի կուտակման և քաղցկեղի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)