10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվի
Իրավունք
Մոսկվայում գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դստերը սպանելու համար Ալեքսեյ Մելնիչուկը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում է «Shot» տելեգրամյան ալիքը։
Մելնիչուկը 2015 թվականի փետրվարին սպանել էր Վիկտորյա Ղազարյանին և նրա 9-ամյա դստերը՝ Նինային։ Հանցագործությունից հետո նա լքել էր Ռուսաստանը, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել և առանց գրանցման բնակություն հաստատել Կոստրոմայում։ Անցյալ տարի նա ձերբակալվել էր։ Աղմկահարույց գործի նախաքննությունն ավարտվել էր այս տարվա ամռանը։
Դատարանի որոշմամբ՝ Մելնիչուկը պարտավոր է նաև 4-ական միլիոն ռուբլի փոխհատուցում վճարել Խորեն Ղազարյանին և սպանված կնոջ հարազատներին՝ պատճառված բարոյական վնասի դիմաց։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան