Ուկրաինական Kalush Orchestra-ն հրաժարվել է փառատոնում ելույթ ունենալ ռուս դիջեյի մասնակցությամբ
Ժամանց
«Եվրատեսիլ» երգի մրցույթում 2022 թվականին հաղթող Ուկրաինայի Kalush Orchestra երաժշտական խումբը հրաժարվել է ելույթ ունենալ Չեռնոգորիայի Sea Dance Festival ֊ում, եթե ռուս դիջեյը չհեռացվի միջոցառման մասնակիցերի շարքից, գրում է Kulturomania-ն։
«Մենք պետք է մեկ ամսից ելույթ ունենայինք փառատոնում, և այստեղ նրանք հանկարծ մի ռուս երգչուհու բերեցին: Մենք արդեն գրել ենք կազմակերպչին՝ նրան մասնակցության հնարավորությունից զրկելու համար։ Եթե չստացվի, ապա, իհարկե, մենք այնտեղ ելույթ չենք ունենա»,- ասել է խմբի անդամներից մեկը՝ Օլեգ Պասյուկը:
Խոսքը հայտնի ռուս դիջեյ Նինա Կրավիցի մասին է, ում քաղաքական դրդապատճառներով արդեն երեք անգամ մերժել են արտերկրում ելույթ ունենալ։ Sea Dance Festival-ի կազմակերպիչների արձագանքի մասին ոչինչ հայտնի չէ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)