Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել ChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք 

Չդադարող ծափահարություններ սիրո հավերժ երգիչ Հայկոյի հիշատակին` նրա ծննդյան օրը

Գիտություն և Մշակույթ

Հնչող ծափահարություններն անկեղծ էին սկզբից մինչև վերջ։ Հանդիսատեսը հուզվում էր, ժպտում, հիշում ու կարոտում ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյին, նրա ծննդյան օրը` օգոստոսի 25-ին։

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում ՀՀ վաստակավոր արտիստի  հիշատակին նվիրված համերգը «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ իրականացվեց։

Կազմակերպիչների գլխավոր նպատակն էր հիշել արտիստին, նրա չհնացող, տարբերվող երգերը։ Նրանց դա ավելի քան հաջողվեց։ 

«Սերը սիրուց հետո՝ կարոտով...» խորագրով համերգային ծրագրում հետաքրքիր տեխնիկական, ռեժիսորական, երաժշտական լուծումների, մեծ նվագախմբի շնորհիվ ներկայացվեցին սիրո հավերժ երգչի ստեղծագործությունները,  ֆիլմերի համար գրված երաժշտությունը, ինչպես հեղինակներն էին բնորոշել` Հայկոյի աշխարհը, պոեզիան։  

Հատվածաբար Հայկոն մեծ  էկրանից նաև բեմում էր, ընկերների կողքին իր կատարումներով, հարցազրույցներից մեջբերումներով,  մեկնաբանություններով։

Առանձնահատուկ էր նրա վերաբերմունքը ընկերների` իր խոսքով կյանքի արժեքները սիրող մարդկանց հանդեպ։  Ցուցադրվող արխիվային  կադրերում ընկերասեր էր ու ընկերությունն արժևորող, կյանքով ու ստեղծագործական գաղափարներով լեցուն, գուցե նաև հոգու խորքում թախծոտ։

Հայկոն «Նոր հայեր» թիմի  երգահանն էր։ Գարիկ Մարտիրոսյանը պատմեց, որ Հայկոն 1990-ականների սկզբին դեռ ընդամենը մի քանի երգ ուներ, բայց իրենց թիմի ելույթների երաժշտական ձևավորման համար ընտրված առաջին ու միակ թեկնածուն էր։

Հեղինակ-կատարողի երգի  ու պոեզիայի աշխարհով ներկաները յուրօրինակ ճամփորդության հնարավորություն ունեցան։

Երեկոն վարում էին կրկին նրա ընկերները` Նազենի Հովհաննիսյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Ավետ Բարսեղյանը, Խորեն Լևոնյանը։

Ելույթ ունեցան հայկական էստրադայի անվանի ներկայացուցիչներ ու նաև  օտարերկրացի ճանաչված արտիստներ։ Երաժշտությունն ինտերնացիոնալ է,  հետևաբար օտար լեզվով թարգմանված  տարբերակով էլ Հայկոյի երգերի թեման հասկանալի էր։

Սերն էր գլխավոր առաջնորդող ուժը, թե կազմակերպման ու թե կատարողի ստեղծագործությունների ներկայացման ձևաչափի,  համերգի ողջ տրամաբանության հիմքում։

Հայկ Հակոբյան. հայ երաժշտարվեստի շնորհալի անուն, ում թողած  ժառանգությանը փայփայանքով կպահպանեն ժամանակակիցներն ու հետագա սերունդները։

Կրկին Հայկոյի ու նրա երգերի հանդեպ սերն էր հանդիսատեսի ու  կատարողների միջև ամենամեծ կապը։

Խոսքերն անգիր արտաբերելիս ամեն մի հնչյուն առավել երգեցիկ էր, ավելի դիպուկ, զգայական։ Առաջին անգամ սիրված մեղեդիները հնչում էին առանց նրա, բայց և նրա հետ։

Դժվար էր չհուզվել, հատկապես Հայկոյի որդու` Արման Հակոբյանի ելույթի ընթացքում։ Բեմից նա շնորհակալություն հայտնեց բոլորին հայրիկին նվիրված համերգին ներկա գտնվելու համար։

Ջերմ խոսքեր հնչեցին նաև արտիստի եղբոր և մայրիկի հասցեին։  Երգչի մայրը նաև նրա առաջին ստեղծագործությունների  խոսքերն է հեղինակել։

Անդրադարձ կատարվեց կոմպոզիտորի անցած ուղուն, հաջողություններին։

Խոսվեց այն մասին, թե ինչպես երիտասարդ ստեղծագործողը մի օր դարձավ ռոմանսների հայտնի երգիչ, նվաճեց բազում հեղինակավոր բեմեր, մրցանակներ։ 

Ավետ Բարսեղյանի դիտարկմամբ` Հայկոյի երաժշտությունն անփոխարինելի է նոր սիրահար զույգերի, ինչպես նաև այն մարդկանց համար, որոնք սիրում և գնահատում են որակյալ երաժշտությունը։

Հայկոյի երկրային կյանքն ավարտվեց հինգերորդ տասնամյակը չլրացած,   սակայն նրա մեղեդային ստեղծագործությունները կապրեն նրա հիշատակին նվիրված միջոցառումների, աշխարհի տարբեր անկյուններում բնակվող երաժշտասերների, գեղեցիկը գնահատողների շնորհիվ։

Խորեն Լևոնյանը հիշեց իրենց ծանոթությունը 2006 թվականին, երբ Հայկոն հեղինակեց  «Մի վախեցիր» ֆիլմի երաժշտությունը։ Նա պատմեց, որ մեղեդին հաճախ է ուղեկցել  իրենց նկարահանման հրապարակում և ոգեշնչել։ Հայկական կինոարտադրության վերջին տասնամյակների լավագույն նմուշները դժվար է պատկերացնել առանց կոմպոզիտորի ազդեցիկ երաժշտության։ Հայկոյի հեղինակած սաունդթրեքերը առանց բացառության հայկական ֆիլմերի յուրօրինակ այցեքարտն էին դառնում։

Վաստակավոր արտիստը  Հայաստանում և մարզերում իր տարբեր նախաձեռնությունների, ակտիվ գործունեության մասին տարիներ առաջ հաճախ էր նաև «Արմենպրես»- ի անդրադարձերի միջոցով ներկայացնում հանրությանը։

2012 թվականին նա չէր մերժել գործակալության սկսնակ թղթակցի՝ հարցազրույցի առաջարկը` խոսելով  երգարվեստի, իր սրտից բխող երգերի և ծրագրերի մասին։ 

Համերգի ավարտին  հոտնկայս հնչող  ծափահարությունները չէին դադարում։ Դրանք Հայկոն վաստակել էր ոչ միայն իր արվեստով, այլև մարդկային արժանիքներով, համեստությամբ։

Համերգից առաջ, դեռ նախասրահում, ինչպես նաև դեպի Մարզահամերգային համալիր  տանող աստիճաններից սկսած՝ նրա երգերն էին հնչում։  Յուրաքանչյուր հանդիսական դահլիճից դուրս գալիս դատարկաձեռն չհեռացավ` իր հետ տանելով ռոմանսներ կատարող երգչի մեծ, աստվածատուր սրտից մի պատառիկ, անբացատրելի լուսավոր ափսոսանք:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Ամենադիտված