Լիզ Թրասսը պաշտոնապես դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետ
ԱշխարհԼիզ Թրասը պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ։
Նա Բալմորալ ամրոցում հանդիպել է թագուհի Եղիսաբեթ երկրորդին։
Այնուհետ, նոր կառավարության ձևավորման վերաբերյալ թագուհու պաշտոնական ուղերձից հետո Թրասսը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։
Ավելի վաղ Եղիսաբեր 2-րդն ընդունել էր հրաժարական տված Բորիս Ջոնսոնին ու հրաժեշտ տվել նրան։
Հատկանշական է, որ Լիզ Թրասսը 15-րդ վարչապետն է Եղիսաբեթ թագուհու իշխանության օրոք. այդ պայմաններում կառավարության առաջին ղեկավարը եղել է Ուինսթոն Չերչիլը։