Ռադան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել վիզաների տրամադրումը ռուսներին
ԱշխարհՈւկրաինայի խորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին։
Այդ մասին երեքշաբթի ասել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Գերագույն Ռադան դիմել է ԵՄ-ին՝ խնդրելով չեղարկել ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրումը: Համապատասխան բանաձևն ընդունվել է այսօր հանդիպման ժամանակ: Բացի զբոսաշրջային վիզաների տրամադրումը չեղարկելուց, Ռադան կոչ է անում վերացնել Ռուսաստանի քաղաքացիների՝ արդեն ստացված տուրիստական վիզաները, ինչպես նաև ներդնել պատժամիջոցների 8-րդ փաթեթը»,- գրել է Գոնչարենկոն տելեգրամյան իր ալիքում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Պրահայում կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները քաղաքական համաձայնություն ձեռք բերեցին Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմի ամբողջական կասեցման վերաբերյալ։
Նրանք նաև հաստատել են յուրաքանչյուր առանձին երկրի իրավունքը՝ սահմանել իր սահմանափակումները ռուսների ճանապարհորդության վրա։ Միաժամանակ, նրանք ընդհանուր համաձայնության չեն եկել ՌԴ քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման համաեվրոպական արգելքի շուրջ։