«Գազպրոմը» Չինաստանին գազ կվաճառի ռուբլով և յուանով
Ռուսաստան
«Գազպրոմը» և Չինաստանի CNPC-ն կանցնեն ռուբլով և յուանով հաշվարկներին, երբ գազը «Սիբիրի ուժի» միջոցով Չինաստան հասցնեն:
Այս մասին ասվում է «Գազպրոմ»-ի տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում Ալեքսեյ Միլլերը և CNPC-ի տնօրենների խորհրդի նախագահ Դայ Հուլյանը լրացուցիչ համաձայնագրեր են ստորագրել «արևելյան» երթուղու՝ «Սիբիրի ուժը» գազատարի երկարաժամկետ գազի առքուվաճառքի պայմանագրի շրջանակներում:
Մասնավորապես, անցում է կատարվել դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարումների դիմաց երկրների ազգային արժույթներով՝ ռուբլով և յուանով վճարումներ կատարելուն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)