Ստոլտենբերգը կմասնակցի Ուկրաինայի պաշտպանության հարցով Կոնտակտային խմբի նիստին
Աշխարհ
Կանցկացվի Ուկրաինայի պաշտպանության հարցով Կոնտակտային խմբի հերթական նիստը, հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ հանդիպմանը, որը կկայանա սեպտեմբերի 8-ին Բեռլինի Ռամշտեյն բազայում, կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Հանդիպումը վարելու է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Քննարկվելու են Ուկրաինայում շարունակվող պատերազմը և անվտանգության հետ կապված հարցերը, որոնց առջև բախվում են ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ու գործընկերները»,- ասված է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ::


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն