Քանի մարդ է Ռուսաստանից Հայաստան տեղափոխվել այս տարվա սկզբից. RBC
Համաշխարհային ՄամուլԱյս տարվա սկզբից Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 49 հազար մարդ։ Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում անելով «Ռոսստատ»-ին:
«Ռոսստատ»-ի տվյալներով՝ տարեսկզբից Ռուսաստանը լքել է 419 000 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 202 000-ի դիմաց։ Միգրացիոն արտահոսքը կազմել է 96 հազար՝ 2021 թվականի 114 հազար աճի դիմաց։ Ռուսաստանից առավել հաճախ մեկնել են Ուկրաինա (79,6 հազար), Տաջիկստան (58,4 հազար), Հայաստան (49 հազար), Ղրղզստան (43,6 հազար), Ղազախստան (40,7 հազար) և Ուզբեկստան (38,6 հազար):
Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ մարտի սկզբից Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել գրեթե 30 հազար ռուսաստանցի: Նրանք Հայաստանում գրանցել են 2 000 հազար ընկերություն, հայաստանյան բանկերում բացել 70 հազար հաշիվ։