«Մեր համբերության բաժակը լցվել է». Էրդողան
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Հունաստանին պատասխանել սադրանքներին, որոնք, Անկարայի պնդմամբ, շարունակվում են Էգեյան ծովում թուրքական F-16 կործանիչների դեմ։ Այս մասին նա հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է TRT հեռուստաալիքով։
«Ռադարները ֆիքսում են մեր ինքնաթիռները, և դա լավ նշան չէ։ Մեր համբերության բաժակը լցվել է: Մենք կարող ենք ցանկացած պահի գալ առանց զգուշացման: Այդ կղզիների վրա նրանք ունեն բազաներ։ Եթե մեր հասցեին հնչող սպառնալիքները շարունակվեն նույն ոգով, ապա մեր համբերությունը կվերջանա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։