Թրամփը Պուտինին և Սի Ցզինպինին խելացի առաջնորդներ է անվանել
Աշխարհ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հանրապետական կոնգրեսական Լի Զելդինի աջակցության մասնավոր դրամահավաքի ժամանակ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը խելացի առաջնորդներ են։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։
«Մեկուկես միլիարդ մարդու երկաթե բռնումով կառավարելու համար պետք է խելացի մարդ լինել»,- ասել է Թրամփը։
Նա նշել է, որ լրատվամիջոցները բուռն են արձագանքում իր այն խոսքերին, թե Պուտինն ու Սի Ցզինպինը խելացի են։
Նշենք, որ իր նախագահության ընթացքում Թրամփը հանդիպել է երկու առաջնորդների հետ էլ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն