Տարօրինակ արարածը դուրս է սողացել ավազի միջից և ողջունել տղային
ԱյլՈւելսում տարօրինակ արարածը դուրս է սողացել ավազի միջից և ողջունել հինգ տարեկան տղային, ով ծնողների հետ հանգստանում էր ծովափին։ Այս մասին հայտնում է Daily Post-ը։
Տարօրինակ արարածի հետ հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի վերջին, երբ Լիվերպուլից Ջոզեֆն իր ծնողների հետ գնացել էր Պորտմադոգ քաղաքի շրջակայքում հանգստանալու։ Տղայի մայրը՝ Դեբբին, նկարահանել է, թե ինչպես է որդին ուրախությամբ վազում ավազի վրա ու ցնծում, իսկ հետո տեսանյութը հրապարակել սոցցանցում։
Հենց այս տեսանյութի շնորհիվ ընտանիքը ուշադրություն է դարձրել արարածի վրա։ Դեբբիի նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես է այն ավազի միջից դուրս թռչում տղայի հետևից և շրջվում նրա ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, թվում է, թե նա գլխով է անում՝ կարծես ողջունելով նրան։
Anglesey Sea Zoo կենդանաբանական այգու տնօրեն Ֆրենկի Հոբրոն դիտել է տեսանյութը և խոստովանել, որ չի կարող հստակ որոշել, թե որ տեսակին է պատկանում այդ արարածը: Նրա կարծիքով՝ երկու տարբերակ կա. դա կա՛մ թռչուն է, կա՛մ խեցգետին, որը գտնվում է մակընթացության հետևանքով ձևավորված ավազոտ բլրի ներսում:
«Առանց լրացուցիչ տվյալների դժվար է հստակ ասել, թե դա ինչ կարող է լինել։ Դա մի տեսակ առեղծված է: Բայց այն ունի ռացիոնալ բացատրություն: Ինչ էլ որ լինի, հաճելի է տեսնել, որ մարդիկ հետաքրքրված են ծովային կյանքով»,- եզրափակել է Հոբրոն: