«Ինչքան է գիրացել». Լանա Դել Ռեյին քննադատել են ավելորդ քաշի համար
Լուսանկարներ
Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը հայտնվել է պապարացիների օբյեկտիվում և համացանցում քննադատվել ավելորդ քաշի համար։ Համապատասխան լուսանկարներն ու մեկնաբանությունները հրապարակվել են Daily Mail-ում։
37-ամյա փոփ երգչուհին շրջել է Մալիբուի փողոցներով շագանակագույն գծավոր թոփով, որը բացահայտում էր նրա որովայնը, վանդակավոր կարճ վերնաշապիկով և բաց կապույտ ջինսով՝ սպիտակ սպորտային կոշիկներով: Ձեռքերում նա պահել է կարմիր Chanel ապրանքանիշի պայուսակ և մեկ բաժակ խմիչքը։ Միաժամանակ աստղի դեմքին ոչ մի շպար չի եղել, իսկ մազերը հավաքել է երկու պոչով։
Հրապարակման ընթերցողները չեն գնահատել աստղի արտաքինը և նրան նախատել են հրապարակված նկարների տակ մեկնաբանություններում։ «Նա գեղեցիկ էր, ի՞նչ է պատահել նրան», «Ինչքան է գիրացել», «Ինչու նա դադարեցրեց իր մասին հոգ տանել», «Ժամանակը ոչ մեկին չի խնայում», «Լանա, հավաքիր քեզ», «Ինչ գեղեցկուհի էր ժամանակին»,- գրել են օգտատերերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)