Դիետոլոգը նշել է կազմվածքի համար ամենաառողջ նախաճաշը
ԱյլԲարակ կազմվածքը պահպանելու համար նախաճաշին ավելի լավ է ձվով ուտեստներ ընտրել, ասում է սննդաբան Մայքլ Մոսլին։ Daily Mirror-ի նյութում նա նշել է կազմվածքի համար ամենաօգտակար և ամենավնասակար նախաճաշերը։
Դիետոլոգը կարծում է, որ օրը ձվով սկսելու սովորությունը քաշի կորստի բանալին է։ Միաժամանակ, նշում է նա, դրանք ամեն ձևով կարելի է պատրաստել։ Մասնագետը բացատրել է սպիտակուցի, վիտամին B-ի և սելենի բարձր պարունակությամբ ձվի օգուտը։ Նա վստահեցրել է, որ մթերքը չի բարձրացնում արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
Եփած, փափուկ խաշած, օմլետ կամ ձվածեղ` դրանք բոլորը կօգնեն ձեզ ավելի երկար կուշտ մնալ, քան հացահատիկը կամ խմորը, ասել է Մոսլին: Նա առաջարկել է ձվածեղի մեջ ավելացնել սոխ և սունկ, քանի որ առաջինը ունի շատ օգտակար պրոբիոտիկներ, իսկ երկրորդը պարունակում է վիտամին D։ Հիանալի հավելումներ կարող են լինել նաև սպանախը, սխտորը և քրքումը։
Նրանց համար, ովքեր ցանկանում են խուսափել ավելորդ քաշից, Մոսլին խորհուրդ է տալիս ձվերին չավելացնել յուղոտ բեկոն։ Նախաճաշին ավելի լավ է սննդակարգից բացառել խմորեղենը, քանի որ դրանք շատ կալորիաներ են պարունակում և գրեթե օգուտ չեն բերում օրգանիզմին։