Իրանում մահապատժի են ենթարկում 2 ԼԳԲՏ ակտիվիստների՝ «միասեռականության քարոզչության» համար
ԻրանԻրանում 31-ամյա Զահրա Սեդիկի Համեդանին և 24-ամյա Էլհամ Չուբդարը մեղադրվել են շարիաթի օրենքները խախտելու մեջ և դատապարտվել են մահապատժի։
Իրավապաշտպանները վրդովված են, որ աղջիկների հետապնդման պատճառը միայն նրանց սեռական կողմնորոշումն ու ակտիվ կյանքի դիրքորոշումն է եղել։ Սակայն Իրանի իշխանությունները աղջիկներին մեղադրել են նաև մարդկանց թրաֆիքինգի մեջ։
1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում արդեն մահապատժի են ենթարկվել մոտ 6000 գեյ և լեսբուհի։