Ջասթին Բիբերն առողջական խնդիրներ ունի
ԱյլԿանադացի երգիչ Ջասթին Բիբերը հայտարարել է իր համաշխարհային հյուրախաղերը չեղարկելու մասին՝ ֆիզիկական և հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է TMZ-ը։
Երգիչը պատմել է, որ իր Justice համաշխարհային շրջագայության շրջանակներում կայացած համերգները լրջորեն ազդել են իր առողջության վրա, ուստի ստիպված է դադարեցնել դրանք։ «Ելույթներից հետո սկսեցի ուժասպառ լինել։ Հետո հասկացա, որ առողջությունս առաջնահերթություն է։ Այսպիսով, ես դադար եմ վերցնում հյուրախաղերից: Ես լավ կլինեմ։ Ինձ ժամանակ է պետք հանգստանալու և ավելի լավ զգալու համար»,- ասել է նա։ Համաշխարհային շրջագայությունը նախատեսված էր մինչև 2023 թվականի մարտը։