Սպիտակ տունը հայտարարել է գազի մատակարարման հարցում Եվրոպայի հետ համագործակցության մասին
ԱշխարհՍպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններն աշխատում են Եվրոպայի հետ՝ ապահովելու գազի բավարար մատակարարումներ՝ կապված Հյուսիսային հոսքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին նա հայտարարել է հերթական ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ն և Եվրոպան միասին աշխատում են, որպեսզի ապահովեն գազի բավարար մատակարարումները», - ասել է Ժան Պիեռը:
Նրա խոսքով` Եվրոպայում գազի դեֆիցիտը կհամալրվի ձմեռային ջեռուցման սեզոնին։