Ինդոնեզիան առաջարկել է Պուտինի և Զելենսկու հանդիպում կազմակերպել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում
ԻրանԻնդոնեզիան պատրաստ է նոյեմբերին կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպել։ Այս մասին ասել է Մոսկվայում ասիական երկրի դեսպան Խոսե Տավարեսը, փոխանցում է RIA Novosti-ն։
«Ինդոնեզիայում երկու նախագահների բանակցությունը հիանալի կլիներ, հարթակը կա: Եթե նրանք օգտվեն այս հարթակից, հիանալի կլինի, և Ինդոնեզիան պատրաստ է աջակցել այս հարցում։ Մենք հուսով ենք, որ եթե նրանք ցանկանում են օգտվել Բալիում G20-ի գագաթնաժողովից, ինչու ոչ: Սա հիանալի հնարավորություն է»,- ասել է Տավարեսը:
G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը՝ Բալիում։ Հայտնի է, որ միջոցառմանը կարող է ներկա գտնվել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ով Ինդոնեզիայի կողմից հրավիրվել է ֆորումին՝ որպես հյուր։