Ռուսական հաշվեհարդարը սպառնում է կաթվածահար անել Եվրոպան. American Conservative
Համաշխարհային ՄամուլAC-ի սյունակագիր Ռոդ Դրեհերը կարծում է, որ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն իրենք են ընկել տնտեսական ծուղակը, որը պատրաստել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար։ «Ռուսական հաշվեհարդարն այժմ սպառնում է կաթվածահար անել Եվրոպան, և դա կարող է զարմացնել միայն հիմարներին»,- գրում է հեղինակը։
AC-ի հոդվածագիրը որպես օրինակ բերել է լրագրող Գևին Աշենդենի խոսքերը, ով ասել է, որ դա Պուտինի ծուղակը չէ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն են, որ ընկել են իրենց գլոբալիստական էքսպանսիայի ծուղակը։
Ըստ Դրեհերի՝ Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում մարդիկ չեն հասկանում, թե ինչու պետք է ձմռանը ցրտահարվեն և համակերպվեն իրենց տնտեսության կործանման հետ՝ հանուն Ուկրաինայի։
Ավելի վաղ The Telegraph-ի սյունակագիր Ռիչարդ Քեմփը հայտարարել էր, որ Արևմուտքի համար գնալով ավելի դժվար է դառնում միասնական մնալ Ռուսաստանի դեմ տնտեսական դժվարությունների ֆոնին, և, ի վերջո, դա կբերի նրա պարտությանը: