Կրկին միասին. Իրինա Շեյքին և Բրեդլի Կուպերին լուսանկարել են ընտանեկան զբոսանքի ժամանակ
ԼուսանկարներԻրինա Շեյքը և Բրեդլի Կուպերը շարունակում են ակտիվացնել վերամիավորման մասին խոսակցությունները: Չնայած այն հանգամանքին, որ դերասանը սիրավեպ է ունեցել Հումա Աբեդինի հետ, ինսայդերները պնդում են, որ նա և Շեյքը պատրաստվում են միասին ևս մեկ երեխա ունենալ։ Ոչ վաղ անցյալում նախկին սիրահարները միասին հանգստի էին գնացել, իսկ պապարացիները նախօրեին կրկին նկատել էին նրանց միասին։
Daily Mail-ի լրագրողները լուսանկարել են Իրինա Շեյքին և Բրեդլի Կուպերին՝ դստեր Լեյայի հետ ընտանեկան գեղեցիկ զբոսանքի ժամանակ: Զույգի երկրպագուները ոգևորված են այս լուրով: Նրանք շատ ուրախ տեսք ունեին և անընդհատ գրկախառնված էին:
Հիշեցնենք, որ Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը բաժանվել են 2019 թվականին՝ չորս տարվա հարաբերություններից հետո։ Զույգն ունի դուստր՝ Լեյան։ Եվ չնայած Իրինայի և Բրեդլիի բաժանման պատճառն անհայտ է, ոմանք ենթադրում են, որ դերասանը կարող էր զգացմունքներ ունենալ Լեդի Գագայի հանդեպ 2018 թվականի A Star Is Born ֆիլմի նկարահանման հրապարակում: