Ահազանգ․ Ուկրաինայի զինուժի հրթիառկոծության պատճառով Կուպյանսկից տարհանվում են երեխաներ և կանայք
ԱշխարհԿուպյանսկում և Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում սկսվել է կանանց և երեխաների տարհանումը Ուկրաինայի զինված ուժերի օդային հարվածների պատճառով, հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչևը։
«Այսօր Կուպյանսկում այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ մենք ստիպված ենք ապահովել բնակչության, թեկուզ երեխաների, կանանց տարհանումը, քանի որ քաղաքը մշտապես գտնվում է ահաբեկչության, Ուկրաինայի զինված ուժերի մշտական հրթիռակոծությունների ներքո, որոնք չեն թողնում ենթակառուցվածքային քաղաքը ոչնչացնելու փորձերը»,- ասել է նա շրջանի մամուլի ծառայության Telegram ալիքում հրապարակված տեսանյութում, գրում է ՌԻԱ Նովոստի-ն։
Գանչովի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը «լուրջ նյութական ու բարոյական վնաս» են հասցրել բնակիչներին, իսկ տարհանումը մնում է խաղաղ բնակիչներին փրկելու միակ միջոցը։