Բայդենը դաշնակիցների հետ կքննարկի Կիևին հետագա օգնությունը. Bloomberg
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը բանակցություններ կվարի դաշնակիցների, այդ թվում՝ G7 երկրների, ՆԱՏՕ-ի և ԵՄ առաջնորդների հետ՝ քննարկելու Կիևին հետագա օգնությունը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ մարդկանց։
Հաղորդվում է, որ բանակցությունները տեղի կունենան տեսակոնֆերանսի միջոցով` հինգշաբթի առավոտյան Վաշինգտոնի ժամանակով:
«Բայդենը դաշնակիցների հետ բանակցություններ կվարի Ուկրաինային օգնելու հաջորդ քայլերի մասին, այդ թվում՝ G7 երկրների, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի առաջնորդների հետ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Բանակցությունների կոնկրետ մասնակիցները չեն նշվում։