Լիզ Թրասսի առաջին որոշումը․ էլեկտրաէներգիայի վճարները 2 տարով կսառեցվեն
ԱշխարհՄեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասսը հայտարարել է հոկտեմբերի 1-ից էլեկտրաէներգիայի վճարների սառեցման մասին՝ առաջիկա երկու տարով, գրում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Այս երաշխիքը նշանակում է, որ հոկտեմբերի 1-ից միջին վիճակագրական ընտանիքը կվճարի ոչ ավելի, քան տարեկան 2500 ֆունտ ստելինգ հաջորդ երկու տարիների համար», - ասել նա՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Վարչապետի խոսքով, այս լրացուցիչ աջակցության շնորհիվ յուրաքանչյուր տնային տնտեսություն հազարավոր ֆունտ ստելինգ կխնայի։ Բացի այդ, քաղաքացիները կօգտվեն այս ձմռանը էներգիայի վճարների համար սահմանված 400 ֆունտ ստելինգ զեղչից, որը հայտարարվել էր Մեծ Բրիտանիայի նախորդ վարչապետ Բորիս Ջոնսոնի օրոք։