ԱՄՆ-ը կհայտարարի Ուկրաինային և 18 այլ երկրներին 2 միլիարդ դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրելու մասին
Համաշխարհային ՄամուլԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ով այցով գտնվում է Կիևում, կհայտարարի Ուկրաինային և Ռուսաստանի ագրեսիայի վտանգի տակ գտնվող այլ 18 երկրներին 2 միլիարդ դոլար արժողությամբ օտարերկրյա ռազմական ֆինանսական նոր օգնության մասին։
Այս մասին Reuters-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյան՝ ցանկանալով անհայտ մնալ։
Նա ասել է, որ Բայդենի վարչակազմն արդեն տեղեկացրել է Կոնգրեսին այդ մասին: Աղբյուրը, սակայն, չի հայտնել, թե հատկացվելիք միջոցներից որքանը կստանա Ուկրաինան։ 2021 թվականի հունվարից ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից Ուկրաինային տրամադրված օգնության ընդհանուր ծավալը ռազմական օգնության վերջին հայտարարված փաթեթի հետ միասին հասել է 15,2 միլիարդ դոլարի։