Կիևում հայտարարել են, որ Մերկելն ու Բեռլուսկոնին հեղինակություն չունեն
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին չունեն միջնորդության համար անհրաժեշտ հեղինակություն։
Պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստի-ն։
«Որոշ անձանց կողմից Ուկրաինայի և Ռուսաստանի միջև միջնորդ դառնալու տարօրինակ առաջարկները պետք է դիտարկել որպես Ուկրաինայի թեման օգտագործելու փորձ՝ իրենց երկրներում իրենց անունը վերականգնելու համար։ Ցանկացած միջնորդ պետք է ունենա վստահություն, հեղինակություն, նշանակություն»,- ասել է Պոդոլյակը։
Ավելի վաղ Բեռլուսկոնին հայտարարել էր, որ ինքը կարող է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հետ միասին դառնալ ուկրաինական հակամարտության կարգավորման միջնորդ։