Եղիսաբեթ II-ը մահացե՞լ է (լուսանկար)
Եղիսաբեթ II-ի մահվան մասին հաղորդագրությունները վաղաժամ էին. թագուհու մահվան մասին տեղեկությունը հրապարակվել է The Guardian-ի կեղծ աքաունթում։
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան սգի է պատրաստվում. Բուքինգհեմյան պալատի դիմաց ցուցանակ է կախվել. «Այսօր պահակային արարողության փոփոխություն չի լինի»։ Ամրոցի դարպասների մոտ հերթապահում են լրագրողները։ Բրիտանական BBC հեռուստաալիքը շտապ փոխել է եթերային ցանցը։ Բոլոր ժամանցային շոուները ժամանակացույցից չեղարկվել են մինչև Երևանի ժամանակով առնվազն 21:00-ն:
Հիմա հերթով «ընկնում են» բրիտանական լրատվամիջոցների կայքերն ու հեռարձակումները՝ Twitter-ով հեռարձակվող Reuters-ը չի աշխատում, չի բեռնվում նաև BBC-ի կայքը։
Արաքայազն Հարին և Մեգան Մարկլը շտապ ժամանում են Բալմորալի դղյակ, որտեղ ծանր վիճակում պառկած է Եղիսաբեթ թագուհին, գրում է NY Times-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)