Գագիկ Խաչատրյանի աներորդին հրավիրվել է Դատախազություն
ԻրավունքՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կնոջ եղբայրը՝ Սամվել Անդրուշայի Եփրեմյանը, հրավիրվել է ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք Հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքից։
Հայտարարությունում ասվում է․ «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Գագիկ Գուրգենի Խաչատրյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»:
Ավելի վաղ՝ օգոստոսի 29-ին էլ ապօրինի գույքի բռնագանձման գործի շրջանակներում դատախազություն էր հրավիրվել նաև Գագիկ Խաչատրյանն ու ընտանիքի անդամները։