Կանադացի քաղաքական գործչի հեծանիվը գողացել են այն բանից հետո, երբ պատմել է, թե ինչպես նվազեցնել հեծանիվների գողությունը
ԱյլԿանադացի քաղաքական գործչի հեծանիվը գողացել են այն բանից հետո, երբ նա պատմել է, թե ինչպես նվազեցնել հեծանիվների գողությունների թիվը, գրում է HuffPost-ը։
Վինիփեգի քաղաքապետի թեկնածու Ռիկ Շոնը մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է հեծանիվների գողության դեմ պայքարելու իր ծրագրի մասին։ Բացի այդ, տղամարդը խոստացել է բարելավել քաղաքի հեծանվային ուղիները և առհասարակ ավելի հարմարավետ դարձնել հեծանվորդների կյանքը։ Ելույթն ավարտելուց հետո նա գնացել է խանութ եւ դարձել գողերի զոհ։
Շոնը բողոքել է, որ կողոպտիչները ֆուրգոնից գողացել են իր հեծանիվը, երբ ինքը գնումներ էր կատարում։ Դրանից հետո Ռիկը սոցիալական ցանցերում տեղադրել է իր «հեծանիվ»-ի լուսանկարը՝ խնդրելով օգնել բաժանորդներից։
«Ես ինձ այնքան հիմար եմ զգում», - դժգոհել է նա:
Չնայած ոստիկանության և հանրության ջանքերին, հեծանիվը դեռևս չի հայտնաբերվել: