Լևան Ճաղարյանը Շրի Լանկայում և Մալդիվներում ՌԴ դեսպան է նշանակվել
ԱշխարհՆախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսեյ Դեդովին նշանակել է Իրանում Ռուսաստանի նոր արտակարգ եւ լիազոր դեսպան՝ այդ պաշտոնից ազատելով Լեւան Ճաղարյանին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
Երկրի ղեկավարի հրամանով՝ Ճաղարյանը կդառնա Ռուսաստանի դեսպան Շրի Լանկայում եւ Մալդիվներում։
Միաժամանակ, Կաբո Վերդեում դեսպան կլինի Շրի Լանկայում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության նախկին ղեկավար Յուրի Մատերիյը։